12:00   26-05-2022
Image Description
ԱՄՆ-ն վերահաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարում ԿԺԴՀ-ին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանություններին երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ պատվաստանյութ տրամադրելու միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին օտարերկրյա լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնականի տեղակալ Մարկ Լեմբերտը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի բռնկումների փաստի առնչությամբ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում ԿԺԴՀ-ին աջակցությունը դիտարկում է որպես առանձին հարց, որը կապ չունի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի հետ:

Loading...