12:09   26-05-2022
ԴԺՀ ուժերը մտել են Խերսոնի, Զապորոժիեյի և Խարկովի մարզեր
Թողնել մեկնաբանություն

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բանակն արդեն մտել է Ուկրաինայի Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի մարզեր։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը՝ նշելով, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմաններին հասնելով՝ Դոնբասը պաշտպանել հնարավոր չէ։

Ըստ Պուշիլինի՝ դա կնշանակեր «պարզապես հետ մղել հակառակորդին» և ուկրաինական կողմից Դոնբասի գնդակոծությունները կշարունակվեին շփման նոր գծում։

Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Դոնբասում ստեղծված իրավիճակը չափազանց վատ է ուկրաինացի զինվորականների համար և կարող է ավելի վատթարանալ, եթե Կիևը չստանա արևմտյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

«Վաշինգտոնը պետք է պահի խոստումը և մեզ փոխանցի ՀԿՌՀ-եր հնարավորինս շուտ, իսկ նրան կհետևեն նաև մյուսները», – ասել է Կուլեբան։

Loading...