14:57   26-05-2022
Բրիտանիայի ԱԳ նախարարը վտանգավոր է համարում ՌԴ-ին «խաղաղեցնելու» փորձերը
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը վտանգավոր է համարում Ռուսաստանին «խաղաղեցնելու» փորձերը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թրասը գտնում է, որ հարկավոր է լինել անզիջում և Ուկրաինայի հաղթանակն ապահովել պատժամիջոցների և ռազմական օգնության միջոցով։

Ըստ Բրիտանիայի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրության՝ չպետք է թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգվի։

Հիշեցնենք՝ ԵՄ երկրները մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, քանի որ այն պահանջում է բոլոր 27 անդամ երկրների միաձայն աջակցությունը։ Եվրոպական որոշ երկրներ, օրինակ՝ Իտալիան, Կիպրոսը և Հունգարիան, համարում են, որ հարկավոր է Ռուսաստանին և Ուկրաինային բանակցելու կոչ անել, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Բալթյան երկրները և Լեհաստանը, խոսում են ռազմական օգնությունն ավելացնելու մասին, որպեսզի Ուկրաինան ռազմադաշտում հաղթանակ տանի։

Loading...