15:14   26-05-2022
Image Description
Գերմանիան անուղղակիորեն մեղավոր է մարտի դաշտում ստեղծված իրավիճակի համար. Արեստովիչ
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը քննադատել է արևմտյան երկրներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Գերմանիային, խոստացված զենքի մատակարարումներն ուշացնելու համար։

«Բեռլինն անուղղակիորեն մեղավոր է մարտի դաշտում ստեղծված իրավիճակի համար։ Մեր Զինված ուժերը վատ վիճակում են։ Պարտվել ենք ռուսական բանակին տեմպերով։ Հնարավոր է՝ նրանք վերադառնան մեր երկրի հյուսիս և ուժեղացնեն ճնշումը Խերսոն-Զապորոժիե գծի երկայնքով»,- մտահոգություն է հայտնել Արեստովիչը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ձևավորվել է ռուսամետ երկրների խումբ, որի կազմում են Գերմանիան, Հունգարիան, Իտալիան և Ֆրանսիան, որոնք կարծում են, թե Ուկրաինան պետք է բանակցություններ սկսի Մոսկվայի հետ։

«Իսկ Եվրահանձնաժողովը համոզված է, որ Կիևը պետք է հաղթի։ Փաստորեն, Եվրոպան լուրջ ճգնաժամի մեջ է»,- համոզմունք է հայտնել պաշտոնյան։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը կոչ են արել մայիսի 30-31-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառել Ուկրաինայում հրադադարի հաստատման և խաղաղ բանակցությունների վերսկսման մասին դրույթներ։

Loading...