17:35   26-05-2022
Պետերբուրգում մայիսի 27-ից կչեղարկեն դիմակի ռեժիմը
Թողնել մեկնաբանություն

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ստորագրել Է կորոնավիրուսային սահմանափակումների մասին թիվ 122 որոշման մեջ այն փոփոխությունները, որոնք չեղարկում են դիմակի պարտադիր ռեժիմը. դիմակներ կրելը կդառնա հանձնարարական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել Է քաղաքի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Մայիսի 27-ից քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը կրելու Է հանձնարարական բնույթ: Կազմակերպություններին հանձնարարական Է տրվել ապահովել համապատասխան տեղերի աշխատողների եւ այցելուների կողմից դրանց օգտագործման հնարավորությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պետերբուրգի գլխավոր սանիտարական բժիշկ Նատալյա Բաշկետովայի հրահանգի հիման վրա մայիսի 27-ից հանվում Է ավելի վաղ հաստատված առավելագույն թույլատրելի քանակությամբ այցելուների սահմանափակումը սպորտային, մշակութային, հանդիսախաղային, ցուցահանդեսային, ժամանցային եւ այլ միջոցառումներին: Ներկայում թույլատրված Է 2 հազար մարդու մասնակցությունը:

Մյուս սահմանափակումները երկարացվում են մինչեւ հուլիսի 1-ը, ճշտել են քաղաքային վարչակազմում: Սանկտ Պետերբուրգի կառավարության «Սանկտ Պետերբուրգում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի (COVID-19) տարածմանը հակազդելու միջոցառումների մասին» 2020 թվականի մարտի 13-ի թիվ 121 որոշումը կարգավորում Է հակաքովիդային սահմանափակումները քաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...