17:36   26-05-2022
Հարավային Կորեան պլանավորում Է եւս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կորեան պլանավորում Է որպես օգնության հերթական խմբաքանակ Ուկրաինային ուղակել 1,1 միլիոն դոլարի հակագազային դիմակներ եւ ֆիլտրեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ, խմբաքանակում կմատակարարվեն ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ իրեր: Գործակալության տեղեկատվությամբ՝ հակագազները կստացվեն հաջորդ ամսին:

Loading...