12:03   27-05-2022
Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման օգտին. Էրդողան
Թողնել մեկնաբանություն

Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտության միջոցով խաղաղության հաստատման օգտին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը:

Էրդողանն ընդգծել է, որ Ստոկհոլմի և Հելսինկիի շփումները Քրդստանի աշխատավորական կուսակցության և սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» հետ չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի արժեքներին:

Մակրոնն, իր հերթին, Էրդողանին կոչ է արել հարգել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշումը: Նրա խոսքով՝ դա այդ երկրների ինքնիշխան որոշումն է:

Loading...