14:52   27-05-2022
Բիշքեկի Եվրասիական համաժողովում ստորարգվել են համագործակցության 17 ծրագրեր
Թողնել մեկնաբանություն

Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցներն ստորագրել են համագործակցության 17 ծրագրեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«Համաժողովի  արդյունքներով ստորագրվել են համագործակցության 17 ծրագրեր տարբեր ուղղությունների շուրջ»,- հայտնել Է նա: Նրա խոսքով՝ հանգուցային համաձայնագրերից մեկն Է դարձել համագործակցության հուշագիրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենի արագացված երկաթուղային եւ մուլտիմոդալ փոխադրումների «Եվրասիական ագրոԷքսպերս» համատեղ ծրագրի իրագործման բնագավառում: «Այդ նախագծի շնորհիվ առաջին տոննաներով գյուղատնտեսական արտադրանքը Ղրղզստանից կմատակարարվի Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել Է նա:

Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը կայացել Է մայսի 26-ին Բիշքեկում: Դրան մասնակցել են աշխարհի 25 երկրներից պետական մարմինների եւ գործարար կառույցների շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ, այդ թվում Հարավ - արեւելյան Ասիայից եւ Լատինական Ամերիկայից: Միջոցառման շրջանակներում գործել են վեց քննարկումային հարթակներ: ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏՍՍՍ-ը:

Loading...