14:54   27-05-2022
Չինաստանը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ վերանայել ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականությունը
Թողնել մեկնաբանություն

Չինաստանը կոչ Է անում ԱՄՆ-ին՝ վերանայել իր քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաշվի առնել Փհենյանի օրինական մտահոգությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը: Նրա խոսքով՝ բոլոր երկրների անվտանգությունն անբաժանելի Է:

«Եվ մի երկրի անվտանգությունը չի կարող հենվել մյուս երկրների անպաշտպանության վրա»,-նշել Է նա: «Չինաստանը կոչ Է անում բոլոր կողմերին՝ զսպվածություն դրսեւորել եւ Միացյալ Նահանգներին՝ լրջորեն վերանայել իր քաղաքականությունը ԿԺԴՀ-ի նկատմամբ, ընթանալ ընդհանուր կարգավորման ուղղությամբ եւ հաշվի առնել ԿԺԴՀ-ի օրինական մտահոգությունները»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...