14:58   27-05-2022
Իրանը պլանավորում Է ռուսաստանյան պողպատը փոխարինել ավտոպահեստամասերով
Թողնել մեկնաբանություն

Իրանը եւ Ռուսաստանը կարող են իրականացնել ապրանքափոխանակային առեւտուր, որը Թեհրանին թույլ կտա պողպատ ներմուծել, իսկ Մոսկվային՝ ավտոպահեստամասեր եւ գազատուրբիններ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի արդյունաբերության, հանքավայրերի եւ առեւտրի նախարար Ռըզա Ֆաթեմի Ամինին: Ինչպես նշվում Է, առեւտրատնտեսական համագործակցության հարցերի մշտական երկկողմ հանձնաժողովի հանդիպման շրջանակներում նախարարը համյտարարել Է, որ երկու պետությունները համաձայնել են ապրանքափոխանակային առեւտուր իրականացնել ապրանքների առանձին կատեգորիաների, այդ թվում՝ ռուսաստանյան պողպատի համար:

Նրա խոսքով՝ Իրանը կարիք ունի հումք ներմուծել մետալուրգիական եւ հանքարդյունահանող հատվածների համար: Ֆաթեմի Ամինն ընդգծել Է, որ Թեհրանը նաեւ ցինկի, արճիճի, ալյումինի կարիք ունի ներքին պահանջարկի բավարարման համար: Նախարարը հավելել Է, որ իր երկիրը ռուսաստանյան մետալուրգիական արտադրանքի փոխարեն կարող Է արտահանել պահեստամասեր՝ ավտոմեքենաների համար եւ գազատուրբիններ: Իրանական մի քանի ընկերություններ արդեն ստորագրել են Ռուսաստանի Էլեկտրակայանների համար գազատուրբինների մատակարարման եւ վերանորոգման պարտավորագրերը, եզրափակել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...