18:53   30-05-2022
Պատերազմից վախը տանում է անարժանապատիվ խաղաղության. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Առաջին Հանրապետության անկախությունը այն ուղեցույցն էր, որը ազգային պատասխանատավություն էր ներշնչում: Քայլ, նպատակ դեպի անկախություն: Այդ իղձը համազգային է եղել: Սակայն չկարողացանք այն պահպանել: 20-րդ դարը այնուամենայնիվ ցույց է տվել, որ անկախությունը միշտ էլ միտում ունի վերականգնվելու: Այսօր հայությունը լիարժեք անկախության օր չունի: Սեպտեմբերի 21-ը չի կարող լինել խորհրդանշական օր։ Այն կարելի է հստակ կոչել դավաճանություն արցախահայության հանդեպ: Դա պատասխանատվությունից խուսափելու առաջին քայլերից էր: Եթե ի վիճակի կլինենք վերականգնել այնպիսի Հայաստան, որը անզիջում պայքարող է, հայրենատեր, ապա այդ օրը կարող ենք բարձրաձայնվել որպես ընդմիշտ հայոց անկախության օր:

Loading...