18:00   31-05-2022
Երբ թուրքն ու ռուսը միավորվում են, մեր պետականությունը քանդվում է․ սա է 1918-ի գլխավոր դասը․«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Առաջին հանրապետության կործանումից 100 տարի անց էլ կրկնվում է նույն իրավիճակը։ Իհարկե որոշ բաներ այլ  են։ 100 տարի առաջ ռուսները փորձում էին մուսուլմանական աշխարհի միջոցով համաշխարհային հեղափոխության հասնել։ Այժմ ռուս-թուրքական հերթական դաշինքը  Արևմուտքին դիմակայելու համատեքստում է։ Կան արդեն իսկ հաստատված Բաքու-Անկարա և Բաքու-Մոսկվա համագործակցության ձևաչափեր։ Այդ միասնության մեջ թուրքերն առաջնային դերակատարում ունեն։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանը փորձեց դաշնակիցներ գտնել, բոլորը հրաժարվեցին՝ սկսած Չինաստանից։ Փաստորեն որպես միակ տարբերակ այժմ մնում է Թուրքիան։

Այն, ինչին մենք ձգտում ենք, այլևս ոչ թե ռուսական բևեռն է, այլ ռուս-թուրքական։ Երբ թուրքերն ու ռուսները միավորվում են, հայոց պետականությունը կործանվում է․ ահա առաջին հանրապետության գլխավոր դասը, համոզված է դիվանագետ Արա Պապյանը։

Loading...