18:01   07-06-2022
ՊՆ մեքենան վթարի է ենթարկվել․ 11 զինծառայող վնասվածքներով հոսպիտալացվել է
Թողնել մեկնաբանություն

Այսօր առավոտյան Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 10 ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

«Ազատություն» ռադիոկայանին պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, զինծառայողներից մեկը կողոսկրի կոտրվածք ունի, մյուս 10 զինծառայողները թեթև քերծվածքներ են ստացել և հավանաբար այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից։

Loading...