IT ձեռնարկության 11 հոգանոց անձնակազմից 9-ը կանչվել էր եռամսյա զորահավաքների: Դա այդ կազմակերպության համար նշանակում էր ուղղակի լուծարում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, որտեղ հավաքված են IT համայնքը ներկայացնող նման շատ կազմակերպություններ, Ողջ Մնալու Արվեստը կազմակերպության միջոցով իր համար լուծեց այդ խնդիրը:
Հավաքն անցկացվեց Հանքավանում, որին մասնակցեց 20 հոգանուց խումբ: Նրանց հետ աշխատելը ՈՄԱ-ին հնարավորություն տվեց հավաքների ժամանակ փորձարկել տարբեր երկակի նշանակության սարքավորումներ, որոնք հետագայում կարող են լիցենզավորվել և դառնալ ռազմական տեխնիկայի անբաժան մաս:
ԲՏԱ նախարարությանը ևս հետաքրքրեց այդ ամենը, սակայն Պաշտպանության Նախարարությունը բնականաբար չգտավ համապատասխան բյուջետային միջոցներ:
ՀՆԽ հրամանատար, «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարդանովը պատմում է ԱՏՁՄ-ի հետ հավաքների մասին: