15:33   12-06-2022
WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան աշնանը կայցելի Հայաստան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի, աշխատակազմի ղեկավար Ֆրեդերիկ Դոնզեի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, և WADA-ն բարձր է գնահատում Հայաստանի կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարին։

Կարեն Գիլոյանի հրավերով՝ WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան աշնանը կայցելի Հայաստան։

WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն ավանդաբար միավորում է միջազգային ֆեդերացիաների, ազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ դոպինգի դեմ պայքարով զբաղվող մասնագետների, մարզիկների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների:

Loading...