18:00   15-06-2022
«Ջրերը գնալով տաքանում են». երբ աշխարհը զբաղված է, Թուրքիան իր գործն է անում.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան ի դեմս Էրդողանի կրկին դժգոհ է Հունաստանից: Խնդիրը փաստացի Հունաստանին պատկանող 12 կղզիներն են: Դրանք Թուրքիային շատ մոտ են: Մեծ հաշվով անգամ լողալով կարելի է անցնել Թուրքիայի սահմանը և հասնել կղզիներին. նման դեպքեր եղել են: Խնդիրն այն է, որ ըստ երկու երկրների պայմանավորվածության, այդ կղզիներում չպետք է լինի ծանր զինատեխնիկա:

Հույները, սակայն, ցանկություն ունեն այդ հատվածը դարձնել իրենց առաջին պաշտպանական գիծը: Կան նաև կղզիներ, որոնց վրա Հունաստանն արդեն օդակայան է կառուցել, պնդելով, որ այն քաղաքացիական է, իսկ Թուրքիան «աղաղակում է», որ  այն ռազմական է: Էրդողանը սպառնում է, որ հույները  զինաթափեն այդ կղզիները, այլապես այդ հարցով կզբաղվի Թուրքիան:

Քիչ չեն նաև հակադարձ ուղերձները Հունաստանից: Հույն գեներալը վերջերս կոչ արեց Թուրքիային հանգիստ նստել իր տեղում, այլապես Հունաստանը կհարվածի Բոսֆորի կամուրջին: Դա մեծ իրարանցում առաջացրեց պաշտոնական Անկարայում:

Էրդողանի ժամանակաշրջանում, սակայն,  թուրք-հունական  հարաբերությունների պատմության մեջ  եղել են նաև առավել լարված շրջաններ: 

Սակայն, երբ հիմա «ուրիշներն» իրենց գործով են զբաղված, Թուրքիան կարող է իր սև գործը կատարել….

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսում է թուրք-հունական սրացող փոխհարաբերությունների մասին:

Loading...