18:54   17-06-2022
Անցկացվել են շտաբային մարզումներ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են երկօրյա շտաբային մարզումներ։

Համաձայն նախնական առաջադրանքի՝ կատարվել են մարտական խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, հստակեցվել է փոխգործակցության կազմակերպման կարգը:

Մարզումները միտված էին շտաբային օղակի և աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների, գործողությունների պլանավորման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակմանը:

Loading...