11:56   21-06-2022
Հրամանը տրված է՝ «ժողովուրդ, ոտքի՛». ինչպե՞ս անցան ՏՏ ոլորտի զորավարժանքները. «Թարմ ուղեղով»` Արման Պողոսյանի և Հրաչյա Արզումանյանի հետ
Թողնել մեկնաբանություն

«Ոգեզէն» հարթակը իրականացրեց պիլոտային ծրագիրը, որը երկար ժամանակ պլանավորվում է Պաշտպանության նախարարության հետ: Վերջին պահին դժվարություններ առաջացան: Պետք է որոշեին՝ կամ հավաքը տեղափոխել սեպտեմբեր, կամ անել այն, ինչ որոշված էր: ՊՆ-ն չմասնակցեց, բայց որպես դիտորդ ներկա էր: «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը նշում է՝ պետք էր ամեն դեպքում փորձել ու ցույց տալ, որ դա հնարավոր է, իրական է: Ծրագիրը բարեհաջող անցավ: Քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ անսպասելի էր, որ տեխնոլորտից մարդիկ կկարողանային զենք վերցնել ու գումարտակի ներքո մտել պատերազի մեջ: Բարդ էր, բայց հայ հասարակությունը կարողացավ դա անել: Ժողովուրդը ասաց՝ մենք պատրաստ ենք:

Loading...