12:05   22-06-2022
Ատելությունը ապագա չի ստեղծում, մարդիկ միշտ դեպի լույսն են ձգտում. «Թարմ ուղեղով»` Ռուբեն Բաբայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Քաղաքականությունը սկսել է կլանել մշակույթը: Քաղաքական ուժերը փորձում են օգտագործել մշակույթի գործիչներին՝ նրանց զրկելով ինքնությունից: Սրա լավագույն դիմադրությունը մշակույթի ու արվեստի անկախացումն է: Հնարավորինս քիչ կառչել պետությունից: Այն խնդիրը, որն այսօր տեսնում ենք, մեր հասարակության անհանդուրժողականությունն է: Այս ամենը միայ ճնշումներով ու պատժելով չի լուծվելու: Մշակույթն է, որ կարող է դառնալ զսպող մեխանիզմ: Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մենք մշակույթի միջոցով հասկանում ենք, որ խեղճանալու կարիք չունենք ու դառնում ենք ավելի համբերատար:

Loading...