11:45   23-06-2022
Գուտերեշն աշխարհին կոչ է արել օգնել Աֆղանստանին երկրաշարժի հետ կապված
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրությանը օգնել Աֆղանստանին հաղթահարելու երկրաշարժի հետևանքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի չորեքշաբթի օրը արված հայտարարության մեջ։

«Մենք հույս ունենք,որ  միջազգային հանրությունը կօգնի այս տարերային աղետից տուժած հարյուրավոր ընտանիքներին: Ժամանակն է համերաշխություն դրսևորել», - ասել է նա:

Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակազմը տեղում գնահատում է իրավիճակը և հրատապ օգնություն է ցուցաբերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Loading...