11:48   23-06-2022
ԵՄ գագաթնաժողովին Ուկրաինային և Մոլդովային Միությանն անդամության թեկնածուի կարգավիճակ կտրամադրվի
Թողնել մեկնաբանություն

ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրեն:

Կառույցից հայտնել են, որ ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովին կխնդրեն Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցը դիտարկել ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ երկիրը կատարում է անդամակցության համար անհրաժեշտ պայմանները։

Գագաթնաժողովի օրակարգում կլինեն նաև Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, պարենային ճգնաժամը, ինչպես նաև էներգետիկայի ու գազի հետ կապված հարցեր։

Loading...