11:49   23-06-2022
ԱՄՆ-ը G7-ին առաջարկներ կներկայացնի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ իշխանությունները Յոթնյակի (G7) խմբի գագաթնաժողովում պատրաստվում են ներկայացնել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու և Ուկրաինային աջակցելու կոնկրետ առաջարկների փաթեթ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Առաջինը, գագաթնաժողովում մենք կներկայացնենք առաջարկների կոնկրետ փաթեթ՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի Դաշնության վրա և ցույց կտանք մեր հավաքական աջակցությունն Ուկրաինային», – ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով, G7-ի ղեկավարները կքննարկեն նաև աշխարհում տիրող գնաճը, էներգետիկայի ու պարենային անվտանգության հարցերը։

Loading...