13:53   23-06-2022
ԿԺԴՀ-ում քննարկել են զորամասերը վերակազմելու պլանները
Թողնել մեկնաբանություն

ԿԺԴՀ-ն անցկացրել Է Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական զինվորական հանձնաժողովի (ԿԶՀ) ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են զորամասերի ռազմավարական խնդիրների վերանայման հարցերը՝ կապված դրանց վերակազմման հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին հաղորդել Է KCNA գործակալությունը:

Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական զինվորական հանձնաժողովի ընդլայնված նիստում քննակվել են Կորեական ժողովրդական բանակի զորքերի լրացուցիչ գործառական խնդիների սահմանման, ինչպես նաեւ գլխավոր ռազմական կազմակերպությունների գործառական պլանում ուղղումների հարցերը: Նիստն անցել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նախագահությամբ: Մասնավորապես, նա հայտնել Է կուսակցության Կենտկոմի որոշումները, որոնք վերաբերում են բանակի առաջավոր ստորաբաժանումների օպերատիվ հնարավորությունների բարձրացման միջոցներին:

Loading...