13:54   23-06-2022
Նավթի գների նվազումը կապված է ՌԴ-ից ՉԺՀ-ի եւ Հնդկաստանի կողմից դրա գնումների հետ. ԱՄՆ
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի եւ Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումների մեծացումը կարող Է ազդել վառելիքի համաշխարհային գների նվազման եւ դրա դեֆիցիտի մեղմացման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bloomberg գործակալությանը հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Սեսիլիա Ռոուզը:

«Այժմ, մասնավորապես, նավթաշուկաները բավականին անկայուն են»,-ասել Է Ռոուզը: Նա չի բացառել, որ «դա մասամբ բացատրվում Է այն բանով, որ Չինաստանը եւ Հնդկաստանը իրականում ավելի շատ են գնում ռուսական նավթ, քան մենք, հնարավոր Է, կարծում ենք»: Գործակալությունը ճշտում Է, որ դա կարող Է մեղմացնել առաջարկի դեֆիցիտը համաշխարհային շուկաներում եւ պոտենցիալ կերպով հանգեցնում Է գների նվազման:

Ռոուզը ողջունել Է նավթի գների նվազումը եւ հույս հայտնել, որ դա սպառողներն կզգան ավտոլցավորման կետերում: Նավթի գնանշումներն արագացրել են անկումը հունիսի 22-ի երեկոյան՝ վեց շաբաթվա նվազագույն ցուցանիշին մոտեցնելով վառելիքի գլոբալ պահանջարկի հետ կապված երկյուղների պատճառով:

Loading...