14:31   23-06-2022
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն Անկարայում բանակցություններ են վարել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն Անկարայում բանակցություններ են վարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին և դա իրագործելի է համարում։

Նրա խոսքով` Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների անօրինական վաճառքին և վստահեցրել, որ Թուրքիան նման ապրանքներ չի ընդունի։

Լիզ Թրասն իր հերթին նշել է, որ եթե հացահատիկը դուրս չբերվի Ուկրաինայի նավահանգիստներից, ապա լուրջ սով է սպասվում։

Թրասը նշել է ուկրաինական հացահատիկով նավերի համար անվտանգ միջանցքի ապահովման կարևորությունը։

Loading...