Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ստամբուլում «հացահատիկի խնդրի» վերաբերյալ ծրագրված տեխնիկական հանդիպման մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամկետները դեռևս պարզ չեն:
Իր հերթին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ որոշակի առաջընթաց կա Սեւ ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։