14:36   23-06-2022
Վահան Քերոբյանը մասնակցել է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի կոնգրեսին
Թողնել մեկնաբանություն

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը նախարարը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական շուկան զարգացնելու հնարավորությունները և կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված ֆինանսական շուկայի զարգացմանը և ֆինանսների ներգրավմանը։

«Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ։ 2018թ․-ից հետո, երբ փոփոխվեց կառավարման համակարգը, Հայաստանը բռնեց դեմոկրատական զարգացման ուղին, հնարավոր դարձավ այստեղ ևս վարել շահութաբեր բիզնես։ Հայաստանի կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում երկիրն ավելի գրավիչ դարձնելու, ներդրումների ներգրավման և ֆինանսական հատվածի զարգացման համար»,- ասել է Վահան Քերոբյանը։

Loading...