12:41   25-06-2022
Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին
Թողնել մեկնաբանություն

Էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությանը, մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսության արդիականացման միջոցառումներին, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորման, արտահանման դիվերսիֆիկացման հնարավորություններին։

Loading...