17:49   27-06-2022
Բայդեն-Մակունց հանդիպմանը որևէ կարևոր քննարկում չէր կարող լինել. «Երկընտրանք»
Թողնել մեկնաբանություն

Դժվար է պատկերացնել, որ Բայդեն-Մակունց 2-3 րոպե տևողությամբ հանդիպմանը որևէ լուրջ քննարկում կարող էր լինել: Մակունցը չունի նման հնարավորություն և նա արտացոլում է ներկայիս ողջ կառավարության պատկերը: Չնայած այն բանին, որ մենք դեռևս քաղաքական սուբյեկտ չենք, բայց տարածաշրջանում մեր երկիրը շարունակում է կարևոր լինել: Աշխարհաքաղաքական նման զարգացումների ֆոնին չի կարող նման հանգամանքը անտեսվել: Միացյալ նահանգները պետք է ցույց տար, որ իրենք զբաղվելու են հետխորհրդային բոլոր տարածքներով: Խոսելով Մինսկի խմբի ձևաչափի մասին, հաղորդման հեղինակը նշում է՝ այն գործնականում չկա, իսկ դրա ավարտը գծագրել էր ռուս-թուրքական տանդեմը: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների վերականգնմամբ էլ հենց Ռուսաստանն է զբաղվում, նպատակ ունենալով ստեղծել երկաթուղային կապուղի, շրջանցելու համար պատժամիջոցային հետևանքները:

Loading...