18:00   28-06-2022
Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան…. սրանք այլևս հետխորհրդային երկրներ չեն… «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Պուտինի ռազմաքաղաքական գիծը պարտություն կրեց: Եվրամիությունը Մոլդովային և Ուկրաինային շնորհեց ԵՄ անդամի թեկնածույի՝ պաշտոնական կարգավիճակ: Հաջորդը լինելու է Վրաստանը: Եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ  պատերազմ  չսանձազերծեր, այդ երկրներին այս կարգավիճակը չէր տրվի: Նախևառաջ սա  քաղաքական ուղերձ էր՝ ոգեշնչելու համար Ուկրաինայի ժողովրդին իր պայքարը շարունակելու գործում: Եվ երկրորդ՝ նախկին Սովետական հանրապետություններն այլևս  չեն դիտարկվում որպես Ռուսաստանի ազդեցության գոտի: Այս գործընթացների արանքում իհարկե օգտվեց նաև Մոլդովան: Բայց հասկանանք մի բան՝ այս կարգավիճակը ամենևին էլ չի նշանակում, թե  այդ երկրներն անպայմանորեն դառնալու են ԵՄ անդամ:

Դիվանագետ Արա Պապյանը հեռավար կապով պատմում է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների իրական նպատակների մասին:

Loading...