11:30   28-06-2022
Կանադան ռազմական նավեր է ուղարկում Բալթիկ ծով
Թողնել մեկնաբանություն

Կանադական երկու նավ չորս ամսով կուղևորվի Ատլանտյան օվկիանոսի և Բալթիկ ծովի հյուսիսային շրջանները։ Սա իրականացվում է Reassurance օպերացիայի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Կանադայի պաշտպանության նախարարությանը։

Տեղեկությունների համաձայն՝ նավարկության են ուղևորվում  Kingston և Summerside նավերը՝ հատուկ անձնակազմով և ականազերծման տեխնիկայով։

«Կանադան Kingston դասի նավերն ուղարկում է, որպեսզի օգնի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի ծրագրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսից մինչև հոկտեմբեր նավերը կմիանան ՆԱՏՕ-ի ականազերծման խմբերին։ Միևնույն ժամանակ Կանադա կվերադառնան Halifax և Montreal նավերը։

Loading...