11:31   28-06-2022
Image Description
«Թուրքիան ՆԱՏՕ-ի հզորացմանը դե՞մ է, թե՞ կողմ»․ Ֆրանսիայի արտգործնախարար
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված Թուրքիայի ստեղծած խոչընդոտների թեմային։

Կոլոննան նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջ պատասխանատվություն ունի և միևնույն ժամանակ ընդգծել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակից է։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Ֆրանսիայի արտգործնախարարն, այնուհետև անդրադառնալով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Անկարայի հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Ֆինլանդիան և Շվեդիան պատմական ընտրություն են կատարել։ Երկուսին էլ ՆԱՏՕ-ում ընդունելը դրական կլինի Եվրոպայում մեր անվտանգության համար։ Նրանք Թուրքիայի հետ բանակցություններում շատ ջանքեր են գործադրել»։

Նրա խոսքերով՝ արդեն ընտրություն կատարելու Թուրքիայի հերթն է։

«Ցանկանում է ՆԱՏՕ-ին ուժեղացնե՞լ, թե՞ դեմ է հզորացմանը»,- հավելել է նա։

Loading...