Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնի հրթիռակոծության հետևանքով առնվազն 13 մարդ է մահացել, 59 մարդ՝ վիրավորվել։ 40 մարդ անհետ կորած է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հարվածի պահին առևտրի կենտրոնում 1000-ից ավելի մարդ է գտնվել։
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ խաղաղ բնակիչներին հասցված հարվածն անվանել են պատերազմի հանցագործություն։ Նրանք խոստացել են շարունակել Ուկրաինային ֆինանսական, մարդասիրական և ռազմական օգնության տրամադրումն այնքան, որքան դրա կարիքը լինի։ Ռուսական կողմն արևտրի կենտրոնի հրթիռակոծությունը չի մեկնաբանել։