19:22   28-06-2022
Flyone Armenia-ն չվերթեր կիրականացնի Երևան-Սանկտ Պետերբուրգ–Երևան երթուղով
Թողնել մեկնաբանություն

Flyone Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ  չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Loading...