19:34   28-06-2022
Image Description
Յոթի խումբը հավանություն Է տվել «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման՝ Գերմանիայի պլաններին. DPA
Թողնել մեկնաբանություն

Յոթի խումբը (Գերմանիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա եւ Ճապոնիա) հավանություն Է տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությանը «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման վերաբերյալ: Հունիսի 28-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով G7-ի գագաթնաժողովի, որը տեղի Է ունենում Գերմանիայի հարավի Էլմաու դղյակում, ամփոփիչ պաշտոնական հաղորդագրության նախագիծը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

G7-ի երկրների ղեկավարները «հավանություն են տալիս այդ բաց եւ համագործակցության վրա հիմնված ակումբի նպատակներին եւ մտադիր են աշխատել գործընկերների հետ մինչեւ 2022 թվականի վերջը դրա ստեղծման նպատակով»,- մեջբերում Է անում գործակալությունը փաստաթղթից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...