19:42   28-06-2022
Նորակոչիկների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ
Թողնել մեկնաբանություն

Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի վերաբերյալ։


Loading...