18:00   29-06-2022
Թուրքերն ինտերնետով Հայաստանից գիրք են պատվիրում. հակահայկական կառույցները միավորվում են.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Մի շարք հակահայկական ուղղվածություն ունեցող թուրքական կառույցներ համախմբվել են և ստեղծել TEKAR հիմնադրամը: Սա  թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խումբ է: Հիմնականում յուրաքանչյուր մասնաճյուղում 1-2 հոգի է նստած: Օրինակ «Ասիմդեռը» «անհիմն» հայկական պնդումների դեմ պայքարող կազմակերպություն է: Այն գրեթե ամեն օր կեղծ տեղեկատվություն է տարածում Հայաստանի մասին: Այս ամենը արխիվացվում է և ժամանակի ընթացքում թուրքական շատ աղբյուրներ ու լրատվամիջոցներ  հղում են անում հենց իրենց ստերին: Այս ամենի հետ զուգահեռ ծիծաղելիորեն Թուրքիայում գործում է նաև այսպես կոչված «Ֆանատիկ հայկական ստերի դեպ պայքարի կազմակերպություն»: Նման հակահայկական կառույցներից շատերը  Թուրքիայում անգամ պետականորեն են ֆինանսավորվում: Այդպիսի կազմակերպությունների թիվը քիչ չէ նաև Ադրբեջանում:

Թուրքիայում հակահայկականությամբ չտառապող մտավորականությանը կարելի է մատների վրա հաշվել, մինդեռ կան նաև կեղծավորներ, որոնք այս տարիներին օգտվեցին Հայաստանի հյուրընկալությունից, ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...