18:13   29-06-2022
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն: «Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա և կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- նշել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարևոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու շուրջ:

Loading...