19:35   29-06-2022
Իտալիան ՆԱՏՕ-ում իր զորակազմը կավելացնի մինչեւ 15 հազար զինվորական. La Stampa
Թողնել մեկնաբանություն

Իտալիան պետք Է ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակի մեծացման շրջանակներում իր զորակազմն ավելացնի մինչեւ 10 – 15 հազար մարդ: Հունիսի 29-ին այդ մասին գրում Է La Stampa թերթը՝ չամրապնդելով այդ գնահատումը պաշտոնական տեղեկատվությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հենվելով ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակը ներկայիս 40 հազարից մինչեւ 300 հազար հասցնելու մասին հայտարարության վրա՝ հրատարակությունը ենթադրում Է, որ Իտալիայից կպահանջվի 10-ից մինչեւ 15 հազար զինվորական:

Ըստ որում թերթը նշում Է, որ Իտալիան ՆԱՏՕ-ի արեւելյան թեւերի ամրապնդման հետ մեկտեղ մտահոգված Է Միջերկրածովյան տարածաշրջանում հարավային սահմանների հարցով, որտեղից Իտալիայի համար ուղղակի սպառիալիքներ են ծագում միգրացիոն հոսքերի եւ ահաբեկչության տեսքով: Միջերկրածովյան տարածաշրջանն այդ համատեքստում պետք Է ընդլայնված լինի Հյուսիսային Աֆրիկայի, Սահելի տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկյան Եղջյուրի, որոնց մասին ՆԱՏՕ-ում չպետք Է մոռանան:

«Սեւ եւ Միջերկրական ծովերի փոխադարձ կապը նշանակում Է Իտալիայի Էներգետիկական շահերի ապահովում, նավարկության երթուղիների ազատության եւ անվտանգության երաշխիքներ: Մենք ՆԱՏՕ-ի ճկուն մոտեցման հույս ունենք, որն ունակ լինի գործելու 360 աստիճանների վրա»,- մեջբերում Է հրատարակությունը պաշտպանության նախարար Լորենցո Գուերինիի խոսքը:

ՆԱՏՕ-ի արեւելյան գումարտակների շրջանակներում Իտալիան ավելի վաղ իր զորակազմը տեղաբաշխել Է Լատվիայում: Հաղորդվել Է, որ իտալական զորակազմը հասնում Է 2,5 հազար զնվորականների՝ այն ավելացնելով 250-ով եւ 750-ով համապատասխանաբար Հունգարիայում եւ Բուլղարիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...