10:44   01-07-2022
Image Description
ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն հանդես են եկել Իրանին ուղղված կոչով
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին չեղարկել քայլերը, որոնք հակասում են միջուկային ծրագրի շրջանակում երկրի պարտավորություններին: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն ՄԱԿ ԱԽ նիստում, փոխանցում է RIA Novosti-ն:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք՝ Համատեղ գործողությունների համապարփակ պլան, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականին ԱՄՆ-ի՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերեց երկիրը միջուկային գործարքից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց իր պարտավորություննեերի փուլային կրճատման մասին:

Իր հերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հասնել պայմանավորվածությունների և կատարել դրանք, եթե Իրանը հրաժարվի իր հավելյալ պահանջներից, որոնք դուրս են գալիս պլանի շրջանակներից:

Loading...