11:55   01-07-2022
ԱԺ-ից դուրս գալիս երդում չենք տվել, որ էլ չենք վերադառնա. «Թարմ ուղեղով»` Գեղամ Մանուկյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Լավրովի այցի օրը ֆրանսիայի հրապարակում վրանները դեռևս կային: Սա խոսում է այն մասին, որ ընդդիմության պայքարի փուլային փոփոխությունը կարող էր կապ ունենալ նրա այցի հետ: Իսկ վրանները հանվել են, որովհետև հնարավորություն ունեն և պիտի տեղադրվեն ՀՀ-ի տարբեր հրապարակներում: «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը նշում է՝ դա շատ էր կենտրոնացնում քաղաքական գործունեությունը կոնկրետ տեղում: Կարիք զգացվեց ճակատը ավելի ընդլայնել կարիք զգացվեց: Պետք է գնալ մարզեր, շրջել քաղաքներով... տեղեկատվության սխալ մոտեցումը չպետք է մոլորեցնի հանրությանը: Մինչ այս պահը դիմադրության շարժման կազմակերպած հավաքներին գալիս էին մարդիկ, որոնք տեղեկացված, ինֆորմացված էին ու պատկերացնում էին իրավիճակը: Հիմա ինքնակազամակերպվելու, մարդկանց իրականությունը բերելու փուլն է: Մանուկյանի խոսքով՝ 88-ի շարժումն էլ միանգամից լույսով չեղավ...

Loading...