12:21   01-07-2022
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մնում է G20-ի անդամ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կմասնակցի գագաթնաժողովին, բայց թե կոնկրետ ինչպես դա կարվի, կորոշվի իրավիճակի վերլուծությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կմասնակցի գագաթնաժողովին, բայց մենք կորոշենք, թե ինչպես դա անենք, երբ վերլուծենք իրավիճակը: Դեռ ժամանակ կա»,- ասել է Պեսկովը։

Loading...