12:22   01-07-2022
ԵՄ-ն Հունաստանին կոչ է անում դադարեցնել միգրանտների «բռնի» արտաքսումները
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության միգրացիոն հարցերով բարձրաստիճան պաշտոնյան Հունաստանին կոչ է արել դադարեցնել միգրանտների «բռնի» արտաքսումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

2015-ի միգրացիոն ճգնաժամի ընթացքում դառնալով հիմնական նպատակակետերից մեկը՝ Աթենքն անցած տարի խստացրել է իր քաղաքականությունը՝ ավելացնելով ցամաքային և ծովային պարեկների թիվը, երկարացնելով սահմանային պարիսպը և շատ ավելի խիստ անվտանգությամբ ճամբարներ կառուցելով Թուրքիայի մոտ գտնվող իր կղզիներում:

«ԵՄ արտաքին սահմանը անօրինական հատումներից պաշտպանելը պարտավորություն է: Միգրանտների բռնի և անօրինական արտաքսումները պետք է դադարեցվեն»,- ասել է ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը Հունաստանի նախարարների հետ հանդիպումից հետո:

Loading...