13:56   01-07-2022
Սի Ցզինպինը խոսել է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի և Հոնկոնգի ապագայի մասին
Թողնել մեկնաբանություն

«Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը վերջին 25 տարիներին Հոնկոնգում հասել է համընդհանուր ճանաչված հաջողություններին, այն փոփոխելու կարիք չկա: Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդն Սի Ծինփինը հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ նվիրված Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ վերադառնալու 25-ամյակին, փոխանցում է RIA Novosti-ն:

«Հոնկոնգի վերադարձը հայրենիք նոր դարաշրջան է բացել նրա պատմության մեջ: Վերջին 25 տարիներին հայրենիքի լիաժեք աջակցությամբ և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության և հանրության բոլոր շրջանակների համատեղ ջանքերով «Մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի գործանական իրագործումը հասել է Հոնկոնգում համընդհանուր ճանաչված հաջողության»,-նշել է Սի Ծինփին:

Նա ընդգծել է, որ սկզբունքի հիմնական նպատակը պետական իշխանության, անվտանգության և զարգացման շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև Հոնկոնգի և Մակաոյի երկարաժամկետ բարգավաճման ու կայունության ապահովումը:

«Այն ամենը, ինչ անում է կենտրոնական կառավարությունը, անում է ի նպաստ երկրի, ի նպաստ Հոնկոնգի և Մակաոյի, ի նպաստ այնտեղ ապրող հայրենակիցների»,-ասել է Ծինփինը:

Loading...