18:13   01-07-2022
Քաջարանի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Թողնել մեկնաբանություն

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին: Այս մասին նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մասնակցելու է «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու է համամասնական ցուցակը։

«Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացն այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի, գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- հայտնել է նա։

Loading...