10:55   02-07-2022
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ՄԻՊ-ի հետ
Թողնել մեկնաբանություն

Հուլիսի 1-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան, Միջերկրականի օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ, Օմբուդսմենի միջազգային ինստիտուտի (IOI-Եվրոպա) տարածաշրջանային կառույցի նախագահ Անդրեաս Պոտակիսի հետ, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական, դատաիրավական, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են ինստիտուտների միջև փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, համագործակցության խորացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են Հունաստանի տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, խնդիրներին:
Հանդիպման ընթացքում նախանշվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի ՄԻՊ ինստիտուտների միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու պատրաստակամությունը:

Loading...