10:59   02-07-2022
ԱՄՆ-ն թույլատրել է ռուսաստանյան բեռնանավի մուտքը Նոր Օռլեանի նավահանգիստ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը ստուգումներից հետո թույլ է տվել ռուսական նավթամթերքով լցանավը բեռնաթափել Նոր Օռլեանում, գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։

Լցանավի կալանավորման մասին հայտնի էր դարձել անցած երեքշաբթի։
ԱՄՆ-ը թույլ է տվել ռուսական տանկերին բեռնաթափել իր բեռները Նոր Օռլեանում։

Նավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը և վարձակալվել է շվեյցարա-հոլանդական նավթային Vitol ընկերության կողմից:

Լցանավը Թամանի թերակղզուց լքել է հունիսի սկզբին և նշանակման վայր պետք է հասնի հուլիսի 3-ին: ԱՄՆ-ը հրաժարվել է սպասարկել նավը, ԱՄՆ մաքսային ծառայությունը զննություն էր կազմակերպել։

Loading...