12:20   02-07-2022
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, վիրավորներ
Թողնել մեկնաբանություն

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 19 մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

Ավելի վաղ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավային հատվածում: Էպիկենտրոնը գտնվել է Հորմոզգանի Բենդեր-Լենգե քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Երկրաշարժից հետո 2 ժամվա ընթացքում այդ շրջանում արձանագրվել է 4,2-6,2 մագնիտուդով մի քանի հետցնցում: Ցնցումները զգացվել են նաև ԱՄԷ-ում՝ Դուբայում և Աբու Դաբիում:

Loading...