12:22   02-07-2022
Image Description
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մի շարք համաձայնագրերին
Թողնել մեկնաբանություն

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է Եվրոպայի խորհրդի մասնակի համաձայնագրերին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին որոշում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով խորհրդի իրավական տեղեկատվական պորտալին: Նշենք, որ մասնակի համաձայնագիրն անմիջականորեն չի հիշատակվում Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ, սակայն գոյություն ունեն այդ տեսակի համաձայնագրերը կարգավորող մի շարք բանաձևեր:

Այդ կերպ հավանություն է տրվել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկությանը, որը համաձայնեցվել է մի շարք գերատեսչությունների հետ:
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը Թմրամիջոցների և կախվածությունների դեմ միջազգային համագործակցության խմբում, 1990թ.-ի մասնակի համաձայնագրում, որը հիմնում է «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, Բնական աղետների և տեխնոլոգիական աղետների դեպքում կանխատեսման, կանխարգելման և աջակցության մասին Եվրոպայի խորհրդի մասնակի բաց համաձայնագրում։

Ցանկում ներառված է նաև Կինեմատոգրաֆիական և տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության և տարածման եվրոպական հիմնադրամի, Եվրոպական աուդիովիզուալ դիտարանի աշխատանքները կարգավորող համաձայնագրերը, սպորտի վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագիրը, Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագիրը:

Loading...