14:42   02-07-2022
Զենքը գործիք է. մարդ կա իր ձեռքերն էլ են զենք. «Ի զեն»
Թողնել մեկնաբանություն

Կրթությամբ մեխանիկ-ինժեներ Հրաչյա Խաչատրյանը պատերազմից առաջ է ձեռք բերել իր առաջին զենքը: Կարծում է՝ երկու տարին քիչ ժամանակ է զենքին լիարժեք տիրապետելու համար, սակայն ինքը մինչ այդ ձեռք է բերել այն ինֆորմացիան, որը հաճախ սովորում են կրելու ընթացքում: Խաչատրյանն ասում ՝ երբ ինքը կայացրեց այդ որոշումը, շրջապատում նրան քչերն էին հասկանում: Այսօր հասարակությունում փոփոխությունը ակնհայտ է: Պատերազմը այդ իմաստով հեղափոխություն է կատարել: Այնուամենայնիվ մեր հասարակությունը դեռևս շատ բան ունի սովորելու զենք կրելու մշակույթի մասին: Որպես առաջնահերթություն պետք է ընդունել՝ երբ մարդ ձեռք է բերում զենք, բարձրանում է սեփականությունը պաշտպանելու նրա ցանկությունը: Անվտանգություն պաշտպանելը զենք ունենալու հետևանք է:

Loading...